Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության է առնվել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը: Ժամը 12-ից նշանակված նիստը հետաձգվեց նախ կես ժամով, մինչ դատարան կբերվեր Վարդան Պետրոսյանը: Պաշտպանական կողմը հանդես էր եկել դատավոր Յուրիկ Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Ժ.17.29-ին ինքնաբացարկը մերժվեց: Առավոտվանից դատարանը չէր քննել տուժողի'«Նիվայի» վարորդի' Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի'իրեն ներգրավվելու մասին: Նա նիստերի դահլիճ չէր էլ մտել: Դատարանն առանց նրա մասնակցության մերժել է տուժողի ներկայացուցչին, սա այն դեպքում, երբ քրեական վերաքննիչ դատարանում տուժողի ներկայացուցիչը մասնակցել է դատական նիստին: Տուժողի ներկայացուցիչը այս պահին Եղվարդի նստավայրը լքում է: Շարունակվում է խափանման միջոցի քննությունը: