Այսօր' դեկտեմբերի 30-ին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի պաշտպանական դիրքեր և մարտական հենակետեր: Ինչպես Խաչիկ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Աբրահամյանը հանդիպեց դիրքերում ծառայություն կատարող զինվորներին և պայմանագրային զինծառայողներին:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրամանատարական կազմն ու սպաները Ազգային ժողովի նախագահի կողմից բերված նվերներն էին իջեցնում ավտոմեքենաներից, Հովիկ Աբրահամյանը առանց աֆիցերների մոտեցավ զինվորներին և հետաքրքրվեց նրանց որպիսությամբ, ինչն հնարավորություն տվեց զինվորների անկեղծ զրույցին, Ազգային ժողովի նախագահի հետ:

 

Վերջինս շնորհավորեց զինվորների և սպաների գալիք Նոր տարին և հայտնեց, որ Հայոց բանակի ցանկացած զինվոր ու ցանկացած սպա իրենց ուշադրության կենտրոնում են, մաղթեց բոլորին առողջություն, երջանկություն և որ ամենակարևորն է' խաղաղություն, քանի որ ըստ ԱԺ նախագահի' հաղթանակած բանակի զինվորը իրավունք ունի ապրելու արժանավայել առօրյայով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այցելությունը չավարտվեց միայն զինվորների հետ հանդիպումով, այլ Խաչիկ գյուղում Ազգային ժողովի նախագահի առջև կտրեցին գյուղի մեր ու մանուկ, ահել ու ջահել, ու գյուղապետարանի առջև վայրկյանների ընթացքում բացվեց տոնական սեղան:

 

Գյուղացիների համար Ազգային ժողովի նախագահը նույնպես անակնկալ էր պատրաստել և Ազգային ժողովի գործերի կառավարության բաժնի անձնակազմը գյուղացիներին հնձնեցին 150-ից ավել պարկեր, որոնց մեջ նվերներ էին, որը փոխանցվեց գյուղի երեխաներին:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, գյուղացիները առիթից օգտվելով խնդրեցին Ազգային ժողովի նախագահին, որպեսզի 2014 թվականին, նախորդ տարիների նման, նույնպես այցելի իրենց գյուղ: Ֆոտոլրագրողը հայտում է նաև, որ Աժ նախագահի և գյուղացիների զրույցին հետևում էր Վայոց Ձորի մարզպետը, ով միայն ցրտից սառած ձեռքերն էր շփում: