Ժնևում մեկնարկել է փորձագետների մակարդակով Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների երրորդ փուլը. հայտնում է itarr-tass-ը: Բանակցություններում նախատեսվում է նախորդ ամսին կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի իրագործման մեխանիզմի քննարկումը:

 

Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳՆ՝ քաղաքական ու միջազգային հարցերով բաժնի պետ Համիդ Բաեդինեջադը: Պատվիրակության մեջ են մտնում բանկային, միջուկային, նավթային ու տրանսպորտային ոլորտների փորձագետներ:

 

«Վեցնյակի» պատվիրակությունը գլխավորում է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին էշթոնի օգնական Սթիվեն Կլեմենտը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կրկին Իրանն ու «Վեցնյակը» Ժնևում անցկացրել էին քառօրյա բանակցությունները, որոնք որևէ արդյունքի չէին հանգեցրել: