Դեկտեմբերի 31-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսդանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.00-ին, մարվել' 05.06-ին: Բնակարանի միջանցքում' մուտքի մոտ, հայտնաբերվել է 1940թ. ծնվ. Լ. Պ.-ի դին:

 

Այրվել է խոհանոցի գույքը, միջանցքը և նախամուտքը' ընդհանուր 20 քմ մակերեսով: