ԱՄՆ-ում ավելի քան 2000 չվերթ չեղյալ է հայտարարվել հզոր փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրի հյուսիսարևելյան մասում, այս մասին հայտնում է BBC-ն:

 

Նոր Անգլիայում հայտարարվել է արտակարգ դրություն, իշխանությունները հորդորում են մարդկանց դուրս գալ փողոց միայն ժայրահեղ անհրաժեշտության դեպքում: Վերջին տվյալներոով, եղանակային վատ պայմանների պատճառով առանց էլեկտրականության են մնացել երկրի հյուսիսային մի շարք նահագների բնակիչներ, ձնե փոթորկի պատճառով տուժել է մոտ 100 մլն մարդ:

 

ԱՄՆ-ի պետական օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ Բոստոնում և Նոր Անգլիայում ուժեղ քամիների հետևանքով ձյան ծածկույթը կարող է հասնել մինչեւ 30 սմ հաստության: Եղանակն ամբողջ արևելյան ափի հյուսիսային հատվածով կվատթարանա, առաջիկայում սպասում է սառնամանիք և բուք, ասվում է հաղրդագրության մեջ: