Ինչպես հայտնում է itar-tass-ը, Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի առողջական վիճակն օր օրի վատթարանում է: Այս մասին լրագրողներին հայտնել է Թել Ավիվի «Թել-ա-Շոմեր» կլինիկայի «Շիվա» բժշկական կենտրոնի տնօրեն Զեև Ռետշտեյնը:

 

«Այս օրերի ընթացքում 85-ամյա վարչապետի վիճակը ծայրահեղ է դառնում: Չնայած հիվանդի սրտի կայուն աշխատանքին՝ աստիճանաբար սկսել են խախտվել երիկամների և օրգանիզմի մի քանի կարևորագույն ֆունկցիաներ»,-հայտնել է բժիշկը:

 

Հիշեցնենք, որ Արիել Շարոնը կոմայի մեջ է գտնվում 2006թ.-ից ՝ ինսուլտի պատճառով: Իսրայելում շատերը նրան ռազմական հերոս են համարում: Շարոնն Իսրայելի քաղաքական պատմության մեջ հայտնի է որպես «բազե», ով մեծ շրջադարձ մտցրեց Մերձավոր Արևելքի խաղաղության հաստատման հարցում: