Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, փորձաշրջան էր անցնում գերմանական «Այնտրախտում»:

Ինչպես տեղեկացնում է Braunschweiger-zeitung.de-ն, գերմանական ակումբը Ղազարյանի հետ պայմանագիր չի կնքի, և թիմը Անդալուզիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի առանց Ղազարյանի:

Չնայած դրան' ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ իրենք կշարունակեն հետևել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղին:

«Այն փաստը, որ նա Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է, շատ բան է ասում նրա որակների մասին: Նա տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է: Մենք շարունակելու ենք հետևել նրան»,- նշել է գխավոր մարզիչ Լիեբերկնեխտը: