Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր թոռանը' արքայազն Հարիին, խնդրել է սափրել մորուքը, որը նա պահել էր Հարավային բևեռ կատարած իր գիտարշավի ընթացքում: Հայտնում է Express-ը' վկայակոչելով թագավորական պալատում ունեցած իր աղբյուրը:

 


Թագուհին ասել է, որ տանել չի կարողանում դեմքի մազերը և հույս ունի, որ Հարին հնարավորինս շուտ կսափրի իրենը:
Հայտնի է սակայն, որ արքայազնի նոր ոճը հավանում են նրա եղբայր Ուիլիամն ու նրա կինը' դքսուհի Քեյթը:
Ինքը' Հարին, հայտարարել է, որ մորուքը թագավորական ավանդույթ է:

 

Աղբյուրը մանրամասնել է, որ Հարին չի սիրում նեղացնել տատիկին, ուստի շուտով կսափրվի: