Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պաշտոնեությանը:

 

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Ս. Ծննդյան բերկրաշատ տոների առիթով և իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց:

 

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակիցներին նվիրյալ աշխատանքի համար' կարևորելով յուրաքանչյուրի ծառայությունը Եկեղեցու առաքելության բարեհաջող իրականացման գործում: Ապա Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել ջանադիր ծառայությունը' ի պայծառություն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

 

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև նոր տարվա անելիքներին ու ծրագրերին: