Արդեն 16-րդ օրն է, ինչ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը գտնվում է հացադուլի մեջ՝ այդպիսով նա և նոյեմբերի 5-ի դեպքերի գործով կալանավորված ևս 4 անձինք իրենց բողոքն են հայտնում հարազատների հետ տեսակցելու նախաքննական մարմնի արգելքի դեմ:

 

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարացել է՝ նա ունի գլխապտույտ, արյան ճնշումը ցածր է, տառապում է անքնությամբ, այդուհանդերձ Շ.Հարությունյանը չի հետևում հորդորներին ու չի դադարեցնում հացադուլը:

 

Պաշտպանը մտադիր է Շ.Հարությունյանին մեկ անգամ ևս հորդորել դադարեցնել հացադուլը, իսկ վաղը Ինեսսա Պետրոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել: