Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

 

Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Ռոուհանիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրերի հարցերը և «Ժնև 2» կոնֆերանսում քննարկվելիք Սիրիական հակամարտության կարգավորման հարցերը:

 

Հեռախոսազրուցի ժամանակ չի կոնկրետացվել կոնֆերանսին Իրանի մասնակցության հարցը: Պուտինն ու Ռոուհանին քննարկել են նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցերն ու նախատեսվող ծրագրերը:

 

«Ժնև 2» կոնֆերանսը նախատեսվում է մեկնարկել հունվարի 22-ին: