Ադրբեջանում նոր վիրուս է տարածվել, որը H3N2 գրիպի նոր ձևն է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Բժշկական պրոֆիլակտիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, երկրի գլխավոր ինֆեկցիոնիստ Նամիգ Ալիևը։

 

Ինչպես տեղեկացնում է Новости-Азербайджан գործակալությունը, Նամիգ Ալիևն ասել է, որ H3N2 վիրուսը կրում է սեզոնային բնույթ և վտանգավոր չէ կյանքի համար, սակայն այլ դեպքերում կարող է բարդություններ առաջացնել, և այդ պատճառով անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

«Վիրուսի առաջին նշաններն են՝ կոկորդի ցավ, բարձր ջերմաստիճան, գլխացավ, արյան ճնշման անկում։ Մասնագետները զգուշացնում են, որ առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ գրիպի այս ձևը կարող է հանգեցնել թոքաբորբի»,-ասել է նա։