«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանն այսօր առավոտյան դադարեցրել է հացադուլն ու սնունդ ընդունել։ Այս մասին ТЕSADASHT.am-ին տեղեկացրին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։

 

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Շ․ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ այցելել է Հարությունյանին, ով բավականին հյուծված է եղել և խնդիրներ ունեցել արյան ճնշման հետ։

 

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ի երեկոյան հացադուլ է հայտարարել: Այնուհետև առողջական վիճակի վատացցման պատճառով նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»։

 

Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն իր համակաիրների հետ ցույց էր կազմակերպել և հայտարարել հեղափոխություն անելու մտադրության մասին։ Նրանք փորձեցին շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցավ բախում։ Արդյունքում ձերբակալվեց 38 մարդ, որից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց շարքում է Շ․ Հարությունյանը։ Քննիչի միջնորդությամբ նա ենթարկվել է դատահոգեբուժական փորձաքննության։