Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Մանրամասները` այստեղ: