Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր պաշտոնական կայք-էջում տեղեկատվություն է տեղադրել՝ 2013թ. զինված ուժերում մահացության դեպքերի մասին: Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 31 զինծառայող:

 

Միջադեպերից միայն 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել է տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր, միաժամանակ մահվան 31 դեպքերից 24-ի վերաբարյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մահացության դեպքերը 2013 թվականին բավականին նվազել են, սակայն տեղի ունեցած միջադեպերը, որոնց արդյունքում գրանցվել են մահվա դեպքերը՝ ոչ: