Երեկ' հունվարի 10-ի երեկոյան հարձակում է կատարվել Շիրազի փողոցում գտնվող փոխանակման կետի վրա: Երկու տղամարդ մտել են Շիրազի 26/2 հասցեшւմ գտնվող խանութ, որտեղ տեղակայված է դրամի փոխանակման կետ, սպառնալիքների ներքո աշխատակցից պահանջել գումար:

 

Սակայն վերջինս դիմադրել է, դուրս է եկել խցից ու հարձակվել նրանց վրա: Հանցագործները սկսել են հարվածել ապակիներին, կոտրել դրանք, սակայն չի հաջողվել հափշտակել գումարը, բարձրացրած աղմուկից' նրանք դիմել են փախուստի:

 

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնել են, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ: Կատարվում է քննություն: