Այսօր Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարը, որին մասնակցում է 12 շախմատիստ. վերջիններիս թվում է նաև Լևոն Արոնյանը:

chess-news-ն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել' մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդին որոշելու համար:

Քվեարկողների 33.87 տոկոսը համոզված է, որ հաղթողը լինելու է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, երկրորդ տեղում Հիկարու Նակամուրան է' ձայների 24.62 տոկոսով, եռյակը եզրափակում է Ֆաբիո Կարուանան'5.21 տոկոսով:

Նշենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Հարիկրիշնայի հետ: