Հունվարի 11-ին, Իսրայելում մահացել է երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը, ով գտնվում էր կոմայի մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Արիել Շարոնն Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնել է 2001թ. փետրվարին։ Իսրայելցի հայտնի զինվորական, քաղաքական և պետական գործիչը կոմայի մեջ էր ընկել 2006-ի հունվարի 5-ից:

85-ամյա Շարոնն Իսրայելի բոլոր պատերազմների վետերան է, «սահմանազատում» ծրագրի հեղինակը, որով վերջ էր դրվում Գազայի հատվածի 38-ամյա բռնազավթմանը: