ՀՅԴ-ն դեռևս չի հրապարակում, թե ով կարող է խորհրդարանում փոխարինել ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար, ԱԺ պատգամավոր Վահան Էդուարդի Հովհաննիսյանին, ով Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել:
«Հարցը դեռ չի քննարկվել, առաջիկայում կքննարկվի, ժամանակ ունենք. լրատվամիջոցներն էլ կտեղեկացվեն կայացված որոշման մասին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

.

Նշենք, որ կուսակցության' Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված համամասնական ցուցակի հաջորդ համարը Արամայիս Գրիգորյանն է՝ Արարատի մարզպետը, ուստի նրա թեկնածությունը դուրս է գալիս, իսկ նրան հաջորդում է Միքայել Մանուկյանը, ում թեկնածությունն էլ ամենահավանականն է համարվում:
9-րդը Միքայել Մանուկյանն է, ով «Մեղեդի» սրճարանի սեփականատերն է, իսկ հաջորդ՝ 10-րդ համարը Կարեն Շախմուրադյանն է' «Արմենիա Լադա» ընկերության գլխավոր տնօրենը: