Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննիչ Հայկ Ներսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստանում, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Վարդանանց 78 հասցեի դիմաց գտնվող «Շին-Թրեյդ» ՍՊԸ տոնավաճառում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Սարգսյանի և ոմն Դավիթի միջև, որի ժամանակ Դավիթն իրեն պահել է քաղաքացիների նկատմամբ անհարգալից և դիմել փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարաշի բաժանմունքի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիասանում է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 2/Բ շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նավասարդյանը:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, ով անցյալ տարի նույնպես հայտնվել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում, երբ ինչ որ աղջկա հետ լկտի ու անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կատարող քաղաքացիների նկատմամբ, ու այդ ժամանակ նույնպես դիմել էր փախուստի, սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին նրա փախուստը ու բերման ենթարկել Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան՝ Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: