ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի' «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին' մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը: