Ինչպես հայտնում է itar-tass-ը, Closer ամսագրի կողմից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերաբերյալ սկանդալային հայտարարությունները չեն ազդել նրա վարկանիշի վրա: Այս մասին հայտնում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:

 

Ֆրանսիացիների 84%-ը հայտնել է, որ սկանդալային հայտարարությունները չեն ազդել նախագահի նկատմամբ ունեցած իրենց կարծիքի վրա: 13%-ը նշել է, որ այս բացահայտումներն իրենց մոտ ձևավորել են նախագահի բացասական կերպարը, իսկ 3%-ը դրական է արտահայտվել այս ամենի շուրջ:

 

Հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի 1025 ֆրանսիացի:

 

Չնայած բարձրացված մեծ աղմուկին' ֆրանսիացիների 77%-ը կարծում է, որ նախագահի անձնական կյանքը միայն իրեն է վերաբերում: