14-ամյա հարսի մարմինը հայտնաբերվել է իր տանը՝ Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող Սիիրթ գավառում՝ երկրորդ երեխան ունենալուց մի քանի օր հետո: Աղջիկն ամուսնացել է 11 տարեկանում: Նա իր առաջին երեխան ունեցել է 12 տարեկանում: Զոհն ապրում էր իր ամուսնու ընտանիքի հետ: Նրա ամուսինը երկու ամիս առաջ զորակոչվել է բանակ, երբ կինը հղիության յոթերորդ ամսում է եղել:

 

Դեռահաս կինը ծննդաբերել է երկրորդ երեխային, որը, սակայն, ծնվելուց հետո մահացել է: Աղջկա մարմինը հունվարի 10-ին հայտնաբերվել է իր տանը՝ հրազենային վնասվածքներով: Այն ուղարկվել է Դիարբեքիր՝ դատաբժշկական քննության: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Հարցաքննվել են աղջկա ամուսնու ընտանիքի անդամները, ովքեր ասել են, որ աղջիկը երեխայի մահից հետո իր սենյակից դուրս չի եկել: Նրանք հայտարարել են, որ աղջիկն ինքնասպան է եղել: 

 

 


«Փաստինֆո»