"Батькивщина" կուսակցության պատգամավոր Վլադիմիր Արիևը հրապարակել է մի շան լուսանկար, որն, իր կարծիքով, նման է Ռուսաստանի նախագահին: Այս մասին հայտնում է glavred.info.ru-ն:

 

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղից էլ տարածվել է հետաքրքիր ինֆորմացիան:

 

«Կարծես թե Պուտինին շատ նման է: Պետք է պարզել իրականությունը»,-գրել է լուսանկարի տակ:

 

«Նմանակը» սթաֆորդշիրյան տերյերի ու գերմանական հովվաշան խառնուրդ է, որի հայացքը հիշեցնում է ռուս ղեկավարին։

 

Պուտինի և շան նմանությունը բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել:

 

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինին նմանեցնում են որևէ կենդանու: Հետաքրքիր է այն փաստը, որ յուրաքանչյուր ընտրված «կերպար» իրոք արտացոլում է նախագահի դիմագծային շատ կոնկրետ նմանությունները: