Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ Ա. Ա.-ի հաղորդման' ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության նախկին քննիչը, չունենալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և եկամուտներ խոշոր չափի արժեք ունեցող գույք գնելու համար, խարդախություն կատարելու նախնական դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, չարաշահել է իր վստահությունը, 4 ամսում ավտոմեքենայի արժեքը վճարելու կեղծ խոստմամբ իրեն գցելով մոլորության մեջ' 2011թ. սեպտեմբերի 4-ին հափշտակել է իր խոշոր չափի արժեք ունեցող ավտոմեքենան:

 

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: