Եգիպտոսում մեկնարկել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Եգիպտոսի արդարադատության նախարարության տվյալներով՝ հանրաքվեի առաջին օրը գրանցվել է մասնակցության բարձր մակարդակ:

 

Հանրաքվեի անցկացման ընթացքում իշխանությունները ձեռնարկել են անվտանգության լուրջ միջոցառումներ՝ ընտրողների անվտանգությունն ապահովելու նպատակով:

 

Կահիրեի դատարանի մոտ առավոտյան պայթյուն է գրանցվել, սակայն տուժածներ չկան:

 

Հիշեցնենք, որ երեկ հանրաքվեն բոյկոտած «Մուսուլման եղբայրներ» շարժման և անվտանգության ուժերի միջև գրանցված բախումների հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 28 մարդ: