Հունվարի 15-ին, ժամը 14.06-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի բակում. այրվում է կուտակված անասնակեր:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի 4-րդ նրբանցքի Ռ. Մ.-ին պատկանող տան բակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.18-ին, մարվել՝ 14.32-ին: Այրվել է 150 հակ անասնակեր: