ԱՄՆ-ն և Քուվեյթը նախատեսում են տրամադրել ընդհանուր առմամբ 880 մլն դոլարի օգնություն՝ Սիրիայում հակամարտության հետևանքով տուժած երեխաների կրթական ու առողջապահական ծրագրերի իրականացման համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

 

Նման հայտարարությամբ երկու երկրների ներկայացուցիչները հանդես են եկել Քուվեյթում՝ Սիրիայի հարցով ընթացող միջազգային համաժողովի ընթացքում:

 

Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ Սաբահը որպես օգնություն ՄԱԿ-ին 500 մլն դոլար է առաջարկել, իսկ ԱՄՆ-ն իր կողմից խոստացել է տրամադրել 380 մլն դոլար:

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր տուժել է ավաելի քան 13 մլն մարդ:

 

Ենթադրվում է, որ Քուվեյթից ու ԱՄՆ-ից բացի ֆինանսական օգնություն կտրամադրի 60 եվրոպական ու արաբական: