Եգիպտացիների մեծամասնությունը հունվարի 14-ին և 15-ին կայացած ընտրություններում կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» պարբերականին:

 

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ մինչև այժմ ընդհանուր թվի 95 %-ը կողմ է քվեարկել: Ընտրություններին մասնակցել է բնակչության 55%-ը: Սահմանադրության ընդունումից հետո նախատեսվում է երկրում անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

 

Եգիպտոսի ընտրատեղամասերում երկօրյա ընտրությունների ավարտից հետո սկսվել է ամփոփվել և հրապարակվել դրանց արդյունքները, սակայն պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ընտրությունների ավարտից հետո: