Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 16-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ի աշխատակազմին ներկայացրեց կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատար Հարություն Թունյանին:

 

Հարություն Թունյանը «Գնումների աջակցման կենտրոն» (ԳԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հունվարի 13-ի որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցրել է ԳԱԿ-ի պետի տեղակալի պաշտոնը:

 

Խորհդակցության ժամանակ ֆինանսների նախարարը կենտրոնի նորանշանակ ղեկավարի հետ քննարկեց ու նախանշեց այն քայլերի հաջորդականությունն ու առաջնահերթությունը, որոնցով շարունակվելու են գնումների համակարգում սկիզբ առած բարեփոխումները: «Մենք համատեղ ու հետևողական աշխատանքով պետք է բարելավենք պետական գնումների գործընթացը, նվազագույնի հասցնենք ու բացառենք հնարավոր բոլոր սողանցքները»,-ասաց Դավիթ Սարգսյանը: Նախարարը նաև հանձնարարականներ տվեց առաջիկա անելիքների վերաբերյալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին