Կարագանդայի «Շախտյորի» մարզական տնօրեն Ուլուգբեկ Ասանբաևն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին և նշել.

«Գևորգ Ղազարյանի հետ պայմանագրում կա մի կետ, համաձայն որի' համապատասխան գումարի դեպքում, նա կարող է լքել ակումբը: Եթե ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ, մենք չենք խոչընդոտի: Մենք ամենահարուստ ակումբը չենք և չենք կարող մեծ գումարներ վճարել: Ֆուտբոլային դարը կարճ է, և հասկանում եմ, որ պետք է ընտանիք կերակրել: Գումար վաստակելը նրա աշխատանքն է: Այդ պատճառով էլ նա գնում է այնտեղ, որտեղ ցանկանում է: Ոչ ոք իրավունք չունի նրան քննադատել»,-Ասանբաևի խոսքը մեջբերում է vesti.kz-ը:

Հիշեցնենք, որ Ղազարյանն Աբու Դաբիում բանակցում է «Կայրաթի» հետ։