ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացմանը զուգահեռ ակտիվություն են ցուցաբերում նաև ԱԺ ոչ իշխանական ուժերը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրության 84 հոդվածի համաձայն կառավարությանն անվստահություն հայտնելու հարց բարձրացնել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում:

 

Այս առումով բավական ուշագրավ է փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյան: Եթե ԲՀԿ-ը, ՀՅԴ-ն ու ''Ժառանգությունը'' ևս աջակցեն ՀԱԿ-ին, ապա սատարող պատգամավորների թիվը կլինի 58: Ըստ այդմ' նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է լինում ևս 13 ձայն:

 

Henaran.am-ի տեղեկություններով'Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունից ոգեւորված ԲՀԿ-ում հաշվարկում են, թե քանի ՛՛Հանրապետական՛՛ պատգամավոր ունի Քոչարյանը ՀՀԿ խմբակցությունում: Այստեղ վստահ են, որ հարկ եղած դեպքում 13 հոգու ՀՀԿ-ից ՛՛իրենցով անելն՛՛ անհնար չէ: ՛՛Ի վերջո, Քոչարյանին շատերն են այստեղ իրենց ունեցած-չունեցածով՛՛ պարտական՛՛, քննարկել են ԲՀԿ-ի քոչարյանական երեսփոխանները:

 

Մեր այս դիտարկմանը ՀՀԿ-ում արձագանքեցին. ''Եթե մեր շարքերում իրանք 13 պատգամավոր ունեն, մենք իրենց մոտ 33-ն ունենք'':