Հունվարի 17-ին' ժամը 19.30-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: