Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարար 52-ամյա Շաշի Տարուրի կինը՝ Սունանդա Պուշկարը, դեռևս չպարզված հանգամանքներում հայտնաբերվել է մահացած: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ինչպես հաղորդում են հնդկական ԶԼՄ-ները, 57-ամյա նախարարը' վերադառնալով Նյու Դելիում գտնվող հյուրանոցը, որտեղ ամուսինները պետք է ժամանակավոր ապրեին, հայտնաբերել է կնոջ դին:

 

Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. միևնույն ժամանակ Zee News հեռուստաալիքը հաղորդում է, որ Սունանդա Պուշկարը մահացել է դեղահաբերի մեծ չափաբաժին ընդունելուց հետո:

 

Դեպքը տեղի է ունեցել նախարարի և պակիստանցի լրագրողուհու միջև լրատվամիջոցներում տարածված սիրավեպի մասին հաղորդագրությունից մեկ օր անց։

 

Նախարարը միջադեպից հետո նույնպես հոսպիտալացվել է՝ ծանր հոգեբանական դրսևորման արդյունքում:

 

«Ես ցնցված եմ: Այնքան սարսափելի է, որ ոչ մի կերպ չեմ կարող նկարագրել: Ողբերգական է, ես չգիտեմ, թե ինչ ասեմ: Հանգչիր խաղաղությամբ, Սունանդա»,-ավելի ուշ Տարուրը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: