Լիբիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ զինված գրոհայինների խմբավորումների միջև բախումների պատճառով, որոնք արդեն 2-րդ շաբաթն է ինչ շարունակվում են։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը :

 

Համապատասխան որոշումը կայացվել է Սեբհա քաղաքում՝ համընդհանուր ազգային կոնգրեսի արատահերթ նիստի ժամանակ, որը հրավիրվել է ռազմաօդային ուժերի վրա գործած հարձակումից հետո։ Ռազմաբազան գրավելու փորձի մասին տեղեկության ստացումից հետո օդ են բարձրացվել լիբիական բանակի ռազմական ինքնաթիռները։

 

Լիբիայի հարավում միջցեղային բախումներն սկսվել են դեռևս հունվարի 10-ին։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ դրանց արդյունքում տասնյակ մարդիկ են սպանվել։