ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ

 

հունվարի 20–ին`ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

 

Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ' անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն