Արդեն տեղեկացրել ենք, որ ազգայնական հայացքներով աչքի ընկնող թուրք պրոֆեսոր Հաքան Օքթայը երկօրյա այցով գտնվել է Հայաստանում և Երևանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել` թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի և «Անկախ» կայքի աշխատակիցների հետ և ֆեյսբուքյան իր էջում տեղադրել լուսանկարներ:

 

Պարզվում է` Օքթայը Հայաստան առաջին անգամ չէ, որ գալիս է: Ավելին, թուրք ազգայնամոլը կարող է հպարտանալ ոչ միայն մեր թուրքագետի և քաղաքագետի ու լրագրողների հետ լուսանկարներով, այլ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի (2010թ.) և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին երկրորդի: Yerkir.am-ի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված լուսանկարները` ստորև: