ԱՄՆ պետդեպարտամենտն Ուկրաինայի մի շարք քաղաքացիների համար կկիրառի պատժամիջոցներ, ովքեր բռնացել են ցուցարարների ազատ իրավունքների արտահայտմանը և մասնակցել են «Եվրամայդանի» ցույցերի ցրման գործընթացին: Այս մասին հայտնում է Interfax-ը:

 

«Այդ անձինք զրկվել են ամերիկյան տարածքում վիզա ստանալու հնարավորությունից: Մենք դիտարկում ենք նաև մեր հետագա քայլերը նրանց դեմ, ովքեր շարունակում են բռնություն իրականացնել նաև հիմա»,-հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում եվրաինտեգրացման կողմնակիցների զանգվածային ցույցերն սկսվել են 2013-ի նոյեմբերի 21-ից, երբ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ կասեցնում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը: