Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի մարմնում երկու գնդակ է եղել, մնացածը' բեկորներ: Այս մասին Եռաբլուրում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներից մեկը:

 

Իսկ հակառակորդի դիվերսիոն գործողության, Արմեն Հովհաննիսյանի սխրանքի և զորամասում ներկայումս տիրող իրավիճակի մասին մեզ հետ զրույցում պատմեց դեպքին մասնակից' զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Մնացական Ավագյանը:

 

Նրա խոսքով' հակառակորդն իր թվաքանակով գերազանցում էր իրենց: «Խաչաձև կրակոցներ էին արձակում մեր ուղղությամբ: Մերոնք էլ չէին լռում: Մարտը շարունակվեց կես ժամ»,- պատմեց զինվորականը: Նա ներկայացրեց, թե ինչպես են կռվել մեր տղաները թշնամու դեմ, հատկապես' Արմենի զոհվելուց հետո. «Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին և, դրանից ավելի գազազած, մարտի էին բռնվել»:

 

Մանրամասները' yerkir.am-ի տեսանյութում: