Այսօր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ, մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի' իր պաշտպանյալի ձերբակալության օրինականությունը վիճարկելու մասին բողոքը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նա նշեց, որ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է նրանով, որ եթե քննիչը կազմում է արձանագրություն, ըստ որի' Վարդանի քույրը հայտարարում է, որ թույլ չի տա քննիչին մտնել իր բնակարան, դա հիմք է, որպեսզի նրան ձերբակալեն: Փաստաբանը, սակայն, նշեց, որ օրենքով նման բան չկա:

 

Ի դեպ, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանն էլ մերժել է Բաղդասարյանի' Պետրոսյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ' Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը: