Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողությունը մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը:

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունները ՍԴ դիմում էին հանձնել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք դրույթներ, ինչպես նաև' կասեցնել հունվարի 1-ից օրենքի գործադրումը: