Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ. ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխնախագահ Մարի Հարֆը' Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։

 

«Մենք տեսել ենք զեկույցները և ցավում ենք զինադադարի խախտման հետևանքով զոհվածների համար: Մեր դիրքորոշումը մնում է նույնը: Ուժի կիրառումը ոչինչ չի տա: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից»,-ասել է Մարի Հարֆը:

 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքորոշմանը. «Մենք գիտենք, որ դա դժվար է, բայց մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ավելացրել է Հարֆը:

 

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Ջրաբերդ և Կորգան ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր։ Դիվերսիոն հարձակման հետևանքով' զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։