Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Բատկովշչինա» կուսակցության նախագահ Արսենի Յացենյուկին առաջարկել է երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին գրել է Газета.ru-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշին:

 

Լուկաշը հայտարարել է, որ Յանուկովիչը կստորագրի կառավարության հրաժարականի մասին որոշումը, եթե Յացենյուկն ընդունի իր առաջարկը:

 

Յանուկովիչը մեկ այլ ընդդիմադիր առաջնորդ, «Ուդառ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյին առաջարկել է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: