ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ), Թալին-Մարալիկ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռ գյուղի մոտ) ավտոճանապարհներին և Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավտոճանապարհների առկա է մերկասառույց:

 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: