Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խիստ քննադատության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:

 

Քննադատության պատճառ է հանդիսացել այն, որ վարչապետը թույլ է տալիս իր որդուն անձնական կյանքը դասավորել ոչ հրեա աղջկա հետ:

 

Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հայտարարել էին, որ վարչապետի 23-ամյա որդին՝ Յաիր Նեթանյահուն, հանդիպում է նորվեգուհի Սանդրա Լեինքանգերի հետ:

 

Բենիամին Նեթանյահուն այս հարցը քննարկել է նորվեգացի իր գործընկեր Էռնա Սոլբերգի հետ՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, որը տեղի է ունեցել Դավոսում: Այս փաստը բավականին վատ և բացասական արձագանք է ստացել քաղաքական գործիչների շրջանում, ովքեր կարծում են, որ գործնական լուրջ հանդիպմանը չպետք է խառնվեն նեղ անձնական քննարկումներ:

 

Հայտնի է նաև, որ հրեական բնակավայրերի րաբբիների խորհուրդը վարչապետին մեղադրել է ազգային արժեքների ոտնահարման մեջ: