Եգիպտոսի՝ պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսին դատարանի առջև կկանգնի՝ 2011 թվականին բանտից փախուստի դիմելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ըստ հետաքննություն արդյունքների՝ Մուրսին մասնակցել է Վադի ան-Նաթրուն բանտում տեղի ունեցած անկարգություններին և փախչել իր կողմնակիցների հետ: Կան փաստեր, որոնք ապացուցում են, որ փախուստը կազմակերպվել է պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման օժանդակությամբ:

 

Ենթադրվում է, որ Մուրսիի հետ դատարանի առջև կկանգնի նաև 130 մեղադրյալ, ինչպես նաև ՀԱՄԱՍ խմբավորման 70 ներկայացուցիչ: