Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են, որ Ռադան համաներում կշնորհի, եթե ազատվեն վարչական շենքերն ու ճանապարհները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշին:

 

Ընդդիմության առաջարկը նախատեսում է Ուկրաինայում սկսված հակակառավարական ցույցերի ողջ ընթացքում ձերբակալված բոլոր մասնակիցների՝ պատասխանատվությունից ազատում:

 

Պայմանավորվածությունն իրականացնելու համար երկու կողմերը սկսել են ծավալել գործողություններ, որոնք որոշումն ի կատար կածեն:

 

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն ռադան մի շարք վիճելի օրենքներ էր ընդունել: Մասնավորապես, քաղաքացիները, որոնք հավաքվում են վարչական հաստատությունների մոտ, կարող են ենթարկվել 10-օրյա կալանքի: Բացի այդ, զանգվածային ակցիաների ժամանակ շարֆեր, թաշկինակներ և սաղավարտներ կրելու համար ցուցարարները կարող են ենթարկվել մինչև 15 օր կալանքի, ցանկացած կառույցի տեղադրման համար՝ նույնպես 15 օր կալանքի: