Հունվարի 30-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են "ԿաՄԱԶ" մակնիշի 17 ՍՕ 952 և "Օպել" մակնիշի 24 ՕՕ 817 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ "Օպել" մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ' 1991թ. ծնված Ս. Հ.-ին, ով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: