Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան երկխոսություն է սկսել Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության հետ, որը կապված է Ռուսաստանի մաքսային սահմանին ուկրաինական ապրանքների ուսումնասիրման խստացման հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ըստ տեղական ԶԼՄ-ների' հունվարի 28-ից Ռուսաստանի սահմանին ուկրաինական ապրանքների արտահանումը ենթարկվել է մաքսային խիստ ուսումնասիրման:

 

Ուկրաինական կողմը նույնպես տեղեկացրել է, որ մաքսային զննման ժամանակ ուկրաինական արտադրանքն իջեցնում են բեռնատարներից և ստուգում են համապատասխան փաստաթղթերը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները կանխատեսել էին, որ վարչապետի հրաժարականից ու հունվարի 16-ի օրենքները չեղյալ համարելուց հետո Ռուսաստանն Ուկրաինայի հանդեպ նորից կսկսի մաքսային պատերազմ: