Թուրքիայի անվտանգության վարչությունում իրականացված վերափոխումների հետևանքով' պաշտոնանկ է արվել և այլ պաշտոններում նշանակվել ավելի քան 800 ոստիկան: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Haber Türk լրատվամիջոցին:

 

Նրանցից 500-ն առնչվել է Անկարայի ոստիկանությանը, 274-ը՝ Իզմիրի ոստիկանությանը, իսկ 55-ը՝ Ստամբուլին ու Գազիանթեփին: Կոռուպցիոն սկանդալի պատճառով ստեղծված իրադարձությունների արդյունքում Թուրքիայի ոստիկանական փոփոխություններին առնչվել է մոտ 6000 ոստիկան:

 

Հիշեցնենք, որ Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո պաշտոնանկ են արվել 115 դատավոր ու դատախազ: